Nokia tune (նաև հին Nokia բջջայիններում հայտնի է որպես Grande Valse), երաժշտական արտահայտություն սոլո կիթառի համար գրված Gran Vals կոմպոզիցիայից, որի հեղինակն է իսպանացի դասական կոմպոզիտոր և կիթառահար Ֆրանսիսկո Տառեգան 1902 թվականին[1]։
1993 թվականին Nokia-ի գործադիր փոխնախագահ Անսիի Վանյոկին Gran Vals կոմպոզիցիան առաջարկեց լսել Լաուրի Կիվինենին (հիմա կորպորատիվ հարցերի ղեկավար), և նրանք միասին ընտրեցին այդ ստեղծագործությունից մի հատված, որն անվանեցին «Nokia tune»[2]։
Տակտերով հատվածը 13-ից 16-ն է Gran Vals կոմպոզիցիայից։
Մեղեդին, որը Nokia-ն համարում է իր աուդիոբրենդը[3], եղել է առաջին երաժշտական զանգը բջջային հեռախոսների վրա[4]։
Այդ մեղեդին ամբողջ աշխարհում օրական փոխանցվում է մոտավորապես 1,8 միլիարդ անգամ և մոտավորապես 20 000 անգամ մեկ վայրկյանում[5]։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)